Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Խարդավանքները կերան երկիրը

Խարդավանքները կերան երկիրը
07.05.2025 | 11:34

2018-ին, երբ ԱԺ-ն ցրվեց, ու նշանակվեցին նոր ընտրություններ, կատարվեց մի շատ արտասովոր բան. կուսակցություններն ու դաշինքները գնում էին ընտությունների ոչ թե իշխանություն վերցնելու համար, այլ՝ ընդդիմություն դառնալու:

Աբսուրդը նրանում էր, որ հենց նոր բացարձակ մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ն նույնպես ուզում էր անցնել, որ դառնա ընդդիմություն, ու դա պաշտոնապես հայտարարել էին:

Հիմա էլ իմպիչմենտ են ուզում, բայց վարչապետի թեկնածու չունեն կամ գաղտնի են պահում:

Խարդավանքները կերան երկիրը:

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 1870

Մեկնաբանություններ